Մանվել Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդում կսկսվի. ԱԺ-ն կողմ է քվեարկել

Մանվել Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդում կսկսվի. ԱԺ-ն կողմ է քվեարկել

PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդում կսկսվի: ԱԺ-ի 81 պատգամավոր գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը, դեմ է եղել 3 պատգամավոր:

Գրիգորյանը մեղադրվում է Ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերությունները յուրացնելու, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք պահելու մեջ։

Հունիսի 19-ին ժամը՝ 13:30-ին, քվեարկության կդրվի նաև Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Արդյունքները կամփոփվեն ժամը 14:00-ից հետո:

Ավելի վաղ, Ազգային ժողովը սկսել է քննարկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Հունիսի 17-ին ու 18-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում Գրիգորյանի տանը բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերություններ, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք ու մոտ $400 հազար է հայտնաբերվել։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---