Ծառուկյանը դիմել է գործադիրին՝ իր որդու անունը տարկետման իրավունքի նախագծից հանելու համար

Ծառուկյանը դիմել է գործադիրին՝ իր որդու անունը տարկետման իրավունքի նախագծից հանելու  համար

PanARMENIAN.Net - ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանը դիմել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և կառավարությանը՝ տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդի Նվեր Ծառուկյանի անունը հանելու կոչով: Այս մասին հայտնում է Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

Նախարարությունը, որը ղեկավարում է ԲՀԿ-ական Լևոն Վահրադյանը, Ծառուկյանի որդուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու նախագիծ էր ներկայացրել: Այն տեղադրվել էր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության՝ Ծառուկյանի որդուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու նախագիծի հիմնավորման մեջ ասվում էր, որ անհրաժեշտ է ապահովել ՀՀ հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---