Օհանյան. Տեղյակ չեմ՝ ինչպես է «զինվորի բաժինը» հայտնվել Գրիգորյանի մոտ

Օհանյան. Տեղյակ չեմ՝ ինչպես է «զինվորի բաժինը» հայտնվել Գրիգորյանի մոտ

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել է, թե տեղյակ չէ՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդը և հագուստը հայտնվել ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի մոտ։ Այս մասին Օհանյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանին:

«Առաջին հերթին բոլոր օգնությունների համար (Ապրիլյան պատերազմի ընթացքում առաջնագծի զինվորների համար հավաքվող օգնությունը-խմբ.) ստեղծված է եղել հանձնախումբ և օգնությունները համապատասխան ուղղությամբ բաշխումներ է իրականացրել։ Դա պետք է ճշտել Արցախի Հանրապետության ղեկավարությունից», - ասել է պաշտպանության նախկին նախարարը։

Նա նաև հավելել է, որ երևույթն ինչպես ամբողջ ժողովրդի համար, այնպես էլ իր համար «շատ մեծ ցավ է»։

«Տպավորություններն, իհարկե, վատն են։ Կարծում եմ, որ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ պետք է սպասել, թե իրավապահ մարմինները ինչ կասեն, որովհետև, բավականին լուրջ ընթացակարգեր պետք է անցնեն ամբողջությամբ պարզելու իրողությունները», - ասել է Սեյրան Օհանյանը։

Ավելի վաղ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից, և խորհրդարանը ընդունել է ՀՀ գլխավոր դատախազի՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությունը:

Հունիսի 17-ին ու 18-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում Գրիգորյանի տանը բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերություններ, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք ու մոտ $400 հազար է հայտնաբերվել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---