Միհրան Պողոսյան. Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի

Միհրան Պողոսյան. Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի

PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե «ուրախ կլինի, եթե օֆշորի գործը վերաբացվի», հայտնում է Panorama.am-ը:

«Ուրախ կլինեմ, որ օֆշորի գործը վերաբացվի, և դուք անձամբ տեսնեք, որ այն, ինչ եղել է ժամանակին, այն հայտարարությունները, որ եղել են իմ կողմից ժամանակին, եղել է միայն ճշմարտություն»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Անդրադառնալով ԱԱԾ-ի վերջին բացահայտումներին, նա ասել է՝ ամեն ինչ «պետք է հիմնավորվի փաստերով»:

«Հետք» պարբերականը հրապարակել էր մի հետաքննություն, որում փաստերով ներկայացվել էր Միհրան Պողոսյանի` օֆշորային գոտիներում ստեղծած հարստությունը: «Հետք»-ը գաղտնազերծված օֆշորային ընկերությունների միլիոնավոր փաստաթղթերում (Պանամայի փաստաթղթեր) հայտնաբերել էր ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի և նրա բարեկամների անունները։ Ըստ այդ փաստաթղթերի, 39-ամյա պաշտոնյան բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերության: Միհրան Պողոսյանը հայտարարեց, թե ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում է հայտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին՝ հրաժարական տալով։

2017-ի հունվարի 24-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված քրեական գործով վարույթը կարճել է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---