// IP Marketing video - START// IP Marketing video - END

Dundee-ի նախկին տնօրենը հայտարարել է 2015-ին բանակ ուղարկած դիզելի յուրացման մասին

Dundee-ի նախկին տնօրենը հայտարարել է 2015-ին բանակ ուղարկած դիզելի յուրացման մասին

PanARMENIAN.Net - Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախկին շահագործող, կանադական «Dundee Precious Metals» ընկերության հայաստանյան մասնաճյուղի նախկին տնօրեն Հրաչ Ջաբրայանը հայտարարել է 2015 թվականին իր կողմից բանակին նվիրած դիզելի յուրացման մասին։

«2015-թվականին, ՀՀ հարավում գտնվող X զորամասի հրամանատարի խնդրանքով 20 տոննա դիզվառելիք եմ ուղարկել նույն զորամաս որպես օգնություն ՀՀ Զինված ուժերին։ Որոշ ժամանակ անց ինձ տեղեկացրել են որ դիզվառելիքը երբեք զորամաս չի հասել, և հրամանատարի հրահանգով 20 տոննա դիզվառելիքը թափվել է այդ քաղաքի բենզինալցակայաններից մեկում, մնացածը թողում եմ ձեր ենթադրության։ Պատրաստ եմ վերադառնալ Հայաստան և ցուցմունք տալ այս հարցով», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

«Ոչ մէկը թող չզարմանա, որ ընկերությունը վնասով վաճառել ենք և հերացել Հայաստանից», - նշել է նա։

2016 թվականին կանադական «Dundy Precious Metals» ընկերությունը վաճառել է Կապանի լեռնարարստացման կոմբինատը ռուսաստանյան Polymetal ընկերությանը։

 Ուշագրավ
Հայաստանում 2017-ին զբոսաշրջության ոլորտի աճը կազմել է 18,65%
Նշվում է, որ շենքը «մոնոլիտ տիեզերական քաղաք է հիշեցնում գիտաֆանտաստիկ ժանրից, իսկ իրականում այն եզակի թանկարժեք քարերից էր խորհրդային թագում»
Գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23:50-ից և շարունակվել մոտ 40 րոպե