Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է Յոհանես Հանին

Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է  Յոհանես Հանին

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Բրյուսել, որտեղ նա հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ: Հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մնացականյանը Հանին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, որոնք, հանձնակատար Հանի բնորոշմամբ,փոփոխության լավ օրինակ են: Ներկայացրվել է նաև ՀՀ կառավարության նոր ծրագիրը և արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

ՀՀ ԱԳ նախարարը կառավարության հետևողական բարեփոխումների իրականացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի գործում կարևորել է գործընկերների հետ գործակցությունը։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես երկկողմ հարաբերությունների շրջանակ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում գործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Արևելյան գործընկերության ձևաչափում համագործակցության հեռանկարների շուրջ: Այս համատեքստում անդրադարձ արվեց հունիսի 22-ին Մինսկում կայանալիք Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---