Անապահովների համար էլէներգիայի սակագինը մասնակի կփոխհատուցվի

Անապահովների համար էլէներգիայի սակագինը մասնակի կփոխհատուցվի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում «Տաշիր» ընկերությունների խումբը որոշում է կայացրել հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում` 1 կՎտժ դիմաց 10 դրամի չափով։

Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, փոխհատուցումը կտրամադրվի ամսական մինչև 250 կՎտժ սպառած հոսանքի համար: Փոխհատուցումը կտրամադրվի «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցներից և կկազմի սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսի 25-30%-ը:

2015 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից ու ՀԵՑ-ի՝ «Տաշիր» խմբին անցնելուց հետո ընկերությունն ու կառավարությունը մոտ 1 տարի փոխհատուցել են մինչև 250 կՎտժ սպառողներին՝ ավելացված սակագնի չափով:

Կարդացեք նաև․ Անապահով ընտանիքների համար գազը 20 դրամով կէժանանա

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---