Խորհրդարանը միաձայն ընդունել է բարեգործության մասին օրենքը

Խորհրդարանը միաձայն ընդունել է բարեգործության մասին օրենքը

PanARMENIAN.Net - Խորհրդարանը միաձայն ընդունել է «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը:

Ազգային ժողովում քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենք որոշ տարակարծություններ են ունեցել «Բարեգործության մասին» օրենքի հետ կապված, սակայն գործընկերների հետ քննարկումից հետո տարակարծություններ այլևս չկան, և իրենք կողմ են քվեարկելու:

Օրենքում փոփոխությունների նախագիծը բացասաբար էր ընդունվել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների կողմից: Նրանք հայտարարում էին, որ օրինագիծը մշակվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից՝ դաշինքի առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի գործունեության դեմ:

Փոփոխված օրենքով նախատեսվում է բարեգործական ծրագրերի համակարգման համար վարչապետի որոշմամբ խորհրդակցական հանձնաժողով ստեղծել, որի կազմը և կանոնադրությունը ևս հաստատում է վարչապետը:

Հանձնաժողովը զբաղվում է բարեգործական ծրագրերը գրանցելով, դրանց կարգավիճակը փոփոխելով և վարելով բարեգործական ծրագրերի վարչական ռեգիստրը: Այն ստանում է տեղեկություն ծրագրերի իրականացման ընթացքի և ավարտի վերաբերյալ, ևանհրաժեշտության դեպքում ստուգում անցկացնելու վերաբերյալ միջնորդություններ է ներկայացնում պետական մարմիններին:Օրենքով բարեգործական որակման ենթակա չէ կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին դրամական և այլ միջոցների հատկացումը, ինչպես նաև բարեգործական ծախսերի համար դրամական միջոցների ստացման՝ ապրանքների առուվաճառքի գործարք ներառող ծրագիրը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---