Գրիգորյանի արցախյան առանձնատանը զենք ու «Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել

Գրիգորյանի արցախյան առանձնատանը զենք ու «Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - ՀՔԾ ու ԱԱԾ համագործակցված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն է ուղարկվել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, որի շրջանակներում 2018 թվականի հունիսի 20-ի առավոտյան խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասին (Դաշկեսան) հարակից` «Արա Լեռ» կոչվող տարածքում գտնվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը:

ՀՔԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, խուզարկությամբ հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ, ծխախոտ, զինվորական ներքնահագուստ և արտահագուստ, հիգիենայի պարագաներ, վիրակապեր, բենզին, ինքնաձիգի մեծ քանակությամբ փամփուշտներ՝ 7,62 և 5,45 մմ տրամաչափերի:

Ի դեպ, քրեական գործի շրջանակներում 19.06.2018թ.-ին ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է Մ. Գրիգորյանի բարեկամ Ա. Հ.-ն :

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի բոլոր հանգամանքների լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ տարվող քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումները շարունակվում են: Նոր մանրամասներն ու տեսանյութը կհրապարակվեն առաջիկայում: Նախաքննությունը շարունակվում է:

Հունիսի 19-ին ԱԺ-ն բավարարել էր գլխավոր դատախազի միջնորդությունները՝ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ու ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Գրիգորյանը կալանավորվել է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---