Խորհրդարանական ուժերն ուզում են մասնակցել ԸՕ բարեփոխման քննարկմանը. ՀՀԿ-ից Վիգեն Սարգսյանն է ընդգրկված

Խորհրդարանական ուժերն ուզում են մասնակցել ԸՕ բարեփոխման քննարկմանը. ՀՀԿ-ից Վիգեն Սարգսյանն է ընդգրկված

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ խորհրդարանական 4 ուժը պատրաստակամություն է հայտնել սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ, ձևավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով: Հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ:Աշխատանքային խումբը պատրաստակամ է գործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ», - նշվում է խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ:

ՀՀ ԱԺ խմբակցությունների ձևավորած աշխատանքային խմբի անդամներն են` Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից, Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Գևորգ Պետրոսյանը՝ «Ծառուկյան» խմբակցությունից, «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը, Լենա Նազարյանը, Գրիգորի Դոխոյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը, Լուսինե Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ընտրական օրենսդրության բարեփոխումների համար հանձնաժող կստեղծվի:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---