Իրավապահները բացահայտել են Ավշարի դպրոցի տնօրենի չարաշահումները

Իրավապահները բացահայտել են Ավշարի դպրոցի տնօրենի չարաշահումները

PanARMENIAN.Net - 2013 թվականին Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Խաժակ Ա.-ն պաշտոնեական լիազորությունները օգտագործելով՝ դպրոցի պահակ Հմայակ Դ.-ի հետ բանավոր ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դպրոցի 2-րդ պահակ և տեխնիկական աշխատող է ձևակերպել մարդկանց, ովքեր չեն ներկայացել աշխատանքի: Հմայակ Դ.-ն մոտ 5 տարում բանկային քարտի միջոցով իրացրել է մոտ 10 մլն դրամ: Հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Բացի այդ, 2014-ին նշված դպրոցի տնօրեն է նշանակվել Խաժակ Ա.-ի կինը՝ Գեղեցիկ Ա.-ն, որը դրսևորել է պաշտոնեական անփութություն՝ ձևակերպված վերոնշյալ աշխատակիցներին թողնելով աշխատանքի, ինչի արդյունքում Հմայակ Դ.-ն՝ շարունակել է ստանալ վերջիններիս աշխատավարձերը:

Միաժամանակ Գեղեցիկ Ա.-ի կողմից 2017թ. սեպտեմբեր ամսից որպես հավաքարար ձևակերպվել է Գայանե Մ.-ն, ով չի ներկայացել աշխատանքի, սակայն ստացել է իր անվամբ ձևակերպված ամսական 54.480 դրամ աշխատավարձը, ընդհանուրը՝ 490.320 դրամ գումար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Խաժակ Ա.-ն 2009թ.-ից լինելով Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, օգտագործելով իր պաշտոնական դիրքը՝ խաբեությամբ դպրոցը սնուցող էլեկտրաէներգիայի հաշվիչից ապօրինի հաղորդալար է անցկացնել իր բնակարան և այդ եղանակով 2009թ.-ից մինչև 2018թ. մայիս ամիսը անձնական կարիքների համար իրականացրել է էլեկտրաէներգիայի սպառում, ծախսված էլեկտրաէներգիայի գումարը վճարելով դպրոցի հաշվին՝ պետությանը պատճառելով գույքային վնաս:

Վնասի չափը պարզվում է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---