Վաչագան Ղազարյանը մոտ 10 անգամ ավելի քիչ գումար է հայտարարագրել, քան գտնվել էր տանը

Վաչագան Ղազարյանը մոտ 10 անգամ ավելի քիչ գումար է հայտարարագրել, քան գտնվել էր տանը

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը 2018 թվականի մայիսի 29-ի դրությամբ՝ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը, հայտարարագրել է ընդամենը 11 մլն դրամ, $9500 և €12.500 (ընդհանուր առմամբ մոտ $47.000):

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում եղած տվյալների համաձայն, Ղազարյանի կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը, հայտարարագրել է 25 մլն դրամ, $29.000 և €17.400 (ընդհանուր առմամբ մոտ $110.000): Ստացվում է՝ ամուսինները միասին հայտարարագրել են մոտ $160.000:

Իրավապահների՝ Ղազարյանի տանն իրականացրած խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ավելի քան $1,45 մլն՝ ($1.1 մլն, €230.000, 36 մլն դրամ): ՀՀ քննչական կոմիտեն պարզում է, թե ինչ ծագում ունի այդ գումարը: Ստացվում է, որ Ղազարյանների ընտանիքը մոտ 10 անգամ քիչ գումար է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, քան գտնվել է նրանց տանը:

Ղազարյանի ընտանիքին պատկանող «Յանս» ակումբում իրավապահները հայտնաբերել են ավելի քան $1 մլն:

Ավելի վաղ հայտնել էինք, որԻրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի բնակարանում և նրա ընտանիքին պատկանող «Յանս» ակումբում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---