Անհուսալի վարկեր ունեցողների տույժ-տուգանքները ներող օրինագիծն ընդունվել է

Անհուսալի վարկեր ունեցողների տույժ-տուգանքները ներող օրինագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին և հարակից օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է ներել ֆիզիկական անձանց՝ մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժ-տուգանքները:

Օրինագիծն ընդունվել է 78 կողմ ձայնով:

Օրինագծով հնարավորություն է տրվում նաև հանրային սննդի ոլորտում գործող տնտեսվարողներին մինչև օգոստոսի 20-ը հարկային մարմին ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու մասին հայտարարություն, այլապես դրանք կհայտնվեն ԱԱՀ հարկի դաշտում, ինչը հարկային ավելի ծանր բեռ է ենթադրում:

Փաթեթով առաջարկվում է վերանայել մարդատար մեքենաների բնապահպանական հարկը՝ շարժիչի հզորության նորմից բացի հաշվի առնելով նաև մեքենայի տարեթիվը:

Ավելի վաղ, կառավարության հունիսի 11-ի արտահերթ նիստում ընդունվել էր ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ներել Ֆիզիկական անձանց՝ մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---