Փաշինյանի, Միրզոյանի և Միքայելյանի քրեական հետապնդումը դադարեցվել է

Փաշինյանի, Միրզոյանի և Միքայելյանի քրեական հետապնդումը դադարեցվել է

PanARMENIAN.Net - Երևան քաղաքում ապրիլի 13-ից 22-ը տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի (այժմ ՀՀ վարչապետ), Արարատ Միրզոյանի (այժմ ՀՀ առաջին փոխվարչապետ) ու Սասուն Միքայելյանի հանդեպ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել է: Հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Նրանք ձերբակալվել էին ապրիլի 22-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 2251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով քննված քրեական գործով:

Քրեական հետապնդում էր իրականացվում նաև Դավիթ Սանասարյանի, Արմեն Գրիգորյանի, Լևոն Բարսեղյանի, Տիգրան Մազմանյանի, Նաիրի Սարգսյանի, Էրիկ Խաչատրյանի, Գևորգ Մանուկյանի, Գոռ Միրզոյանի և Հայկարամ Մնացականյանի նկատմամբ:

«2018-ի հունիսի 21-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ վերը նշված անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով», - նշվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, ապրիլի 22-ին՝ քաղաքացիական անհնազադության գործողությունների օրերին, ձերբակալվել էին շարժման առաջնորդներ, այն ժամանակ դեռևս ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---