ԱԳ նախարարը Մինսկ կայցելի

ԱԳ նախարարը  Մինսկ կայցելի

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Մինսկ՝ մասնակցելու Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մնացականյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում էր. նա մասնակցել է Եվրոպական Միության և Հայաստանի գումարած գործընկերության խորհրդի անդրանիկ նիստին:

Այցի ընթացքում ԱԳ նախարարը հանդիպել է նաևԵվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին, ով վերահաստատել էԵՄ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---