Էրդողանը հաղթել է երկրի ղեկավարի ընտրություններում

Էրդողանը հաղթել է երկրի ղեկավարի ընտրություններում

PanARMENIAN.Net - Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի ղեկավար Սադի Գյուվենը հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձայների բացարձակ մեծամասնությունն է ստացել երկրի ղեկավարի ընտրություններում: Քվեաթերթիկների 98 %-ի մշակման արդյունքում նա հավաքել է ձայների 52,5%-ը: Նրա հիմնական մրցակից Ինջեն հավաքում է 30,7%:

Միաժամանակ անցկացվող խրհրդարանական ընտրություններում հաղթում է իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը 42,4%-ով, իսկ ազգայնամոլական Ազգային շարժմնան կուսակցությունը՝ 11,1%: Այդպիսով նրանց միավորող Ժողովրդական դաշինքը ստանում է տեղերի մեծամասնությունը խորհրդարանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 10%-անոց արգելքը հաղթահարել են Արդարության և զարգացման կուսակցությունը, Ազգային շարժման կուսակցությունը, Ժողովրդահանրապետական կուսակցությունը, Լավ կուսակցությունը և Ժողովրդների ժողովրդավարության կուսակցությունը:

Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն բողոքարկումների ուսումնասիրությունից հետո 10 օրվա ընթացքում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---