Թանկյանն ակնարկել է՝ ԱՄՆ-ում «հայկական ոճով հեղափոխության» անհրաժեշտություն է հասունանում

Թանկյանն ակնարկել է՝ ԱՄՆ-ում «հայկական ոճով հեղափոխության» անհրաժեշտություն է հասունանում

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, հայտնի SOAD խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն ակնարկել է, որ ԱՄՆ-ում ևս թավշա հեղափոխության անհրաժեշտություն է հասունանում:

Նա մասնավորապես քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունը և իր Instagram-ում հրապարակել է Time ամսագրի լուսանկարը, որի շապիկին պատկերված են Թրամփն ու արտասվող հոնդուրասցի աղջնակը, որին ԱՄՆ միգրացիոն ծառայությունները մեկուսացրել էին ծնողներից Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանը հատելիս: Պատկերի տակ գրված է. «Բարի գալուստ Ամերիկա»:

«Երբեմն պատկերն առավել քան խոսուն է: ԱՄՆ-ն լիակատար անկում է ապրում: Հայկական ոճով հեղափոխության ժամանակն է, այնպե՞ս չէ»,-գրել է Թանկյանը՝ ակնարկելով ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները:

Ավելի վաղ համացանցում բազում տեսահոլովակներ էին հայտնվել, որտեղ ծնողներից խլված երեխաները լալիս են և խնդրում են վերադարձնել իրենց ծնողներին:

Ապրիլին ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հայտարարել է, որ այսուհետ ԱՄՆ սահմանն ապօրինի հատած մարդիկ քրեական հետապնդման կենթարկվեն: Ուստի, մինչև դատն այդ մարդիկ պետք է կալանավորվեն: Ըստ ԱՄՆ օրենսդրության, երեխաներին արգելվում է նախնական կալանքի ենթարկել, ուստի նրանց այլ վայրեր են ուղարկում: Ըստ ԱՄՆ իմիգրացիոն ծառայության, մայիսի 5-ից ապօրինի սահմանը հատած 2200 ծնողից առգրավվել է ավելի քան 2300 երեխա:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաստաթուղթը վավերացրել է ԵՄ անդամ 28 երկրներից 17-ը
Վարչապետն ասել է, որ ամեն ամիս իր աշխատավարձից 10,000 դրամ է փոխանցելու հիմնադրամին
Նշվում է, որ ցածր սակագների պատճառով ՀՀ-ից արդեն հեռացել է մեկ այլ ռուսական էներգետիկ ընկերություն՝ «Ինտեր ՌԱՕ»-ն
Նրա ազդրերին պահպանվել են կացնով կամ թրով հասցված հարվածների հետքեր, իսկ սրունքը ծակված է