Ոստիկանությունը Գրիգորյանի փաստաբանին սպանության սպառնալիքի փաստով քննություն է սկսել

Ոստիկանությունը Գրիգորյանի փաստաբանին սպանության սպառնալիքի փաստով քննություն է սկսել

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին՝ 14:00-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի, ներկայացել՝ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյան, և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:55-13։20-նն ընկած ժամանակահատվածում, Facebook սոցիալական ցանցով Կարեն Սաթյան օգտատերն իր էջին ուղարկել է սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ։

Ժամը 20:30-ին ահազանգող քաղաքացուց հաղորդում է ընդունվել, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նրան սպառնացող օգտատերը Երևանում ապրող 33-ամյա Կարեն Սաթյանն է, որը հունիսի 23-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին ու բացատրություն տվել։

Կատարվում է քննություն։

Դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորված ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին մի խումբ փաստաբաններ են պաշտպանում, այդ թվում՝ Արսեն Մկրտչյանը:

Հունիսի 17-ին ու 18-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի տանը բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերություններ, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք ու մոտ $400 հազար է հայտնաբերվել։ Գրիգորյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից և նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---