Վարչապետի խորհրդական. Կոռուպցիոն բացահայտումների արդյունքում վերադարձվել է 18 մլրդ դրամ

Վարչապետի խորհրդական. Կոռուպցիոն բացահայտումների արդյունքում վերադարձվել է 18 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանում կոռուպցիոն բացահայտումների արդյունքում այս պահի դրությամբ վերականգնվել է 18 միլիարդ դրամ՝ 35 միլիոն դոլար։ Այդ մասին «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է վարչապետի խորհրդական, գնումների ոլորտն ուսումնասիրող «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Տնտեսագետը միևնույն ժամանակ նշել է՝ աստեղ ոչ թե գումարի չափն է կարևոր, այլ այն, որ այս տարիների ընթացքում «Հայաստանի տնտեսության ապագան է գողացվել ու կասկածի տակ դրվել»։ Ըստ վարչապետի խորհրդականի, գումարների ճիշտ հասցեավորման դեպքում, շատ այլ խնդիրներ կլուծվեին։

«Հաջորդ կարևոր շրջանցումը՝ եկամտային մասով, փորձեմ բացատրել՝ գործուղումների վրա, տրանսպորտային միջոցների վրա ծախսեր ենք նախատեսել, ներկա կառավարությունը նաև զբաղվում է այդ ծախսերի զտմամբ, զտելու արդյունքում մենք եկամուտ չենք գեներացնում, բայց նվազեցնում ենք զուտ եկամուտը։ Այսինքն՝ եկամուտ հանած ծախսեր բանաձևում այս շռայլությունից ևս կարողանում ենք ձերբազատվել, ինչը հավելյալ բարձիկներ է ստեղծում, որպեսզի կարողանանք ծախսերն ուղղորդել ավելի կարևոր ուղղությունների, քան պերճանքի տարրերն էին», - ասել է Մանուկյանը։

Տնտեսագետը նշել է, որ այս կառավարությունն ունի շատ կարճ կյանք՝ հավելելով, որ եթե կառավարությանը հաջողվի ամրագրել հաշվետվողականության, թափանցիկության ինստիտուտների կայացվածությունը, սա կլինի առավելագույն ձեռքբերումը, որն արել է այս կառավարությունը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---