Ոստիկանության կոչը` հայտնեք պատրաստվող և կատարվող հանցագործությունների մասին

Ոստիկանության կոչը` հայտնեք պատրաստվող և կատարվող հանցագործությունների մասին

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը տիրապետում է երկրի օպերատիվ իրավիճակին, բարեխղճորեն կատարում է օրենքով իրեն լիազորված բոլոր պարտականությունները, այդ թվում՝ հանցագործությունների նախականխում, կանխում, խափանում և բացահայտում: Այդ մասին ասվում է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

Սակայն հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարելու համար ոստիկանությունն ակնկալում է բոլորի և յուրաքանչյուրի պատրաստակամությունն ու աջակցությունը: «Եթե նախկինում ականատես եք եղել հանցագործության կամ տուժել եք հանցագործությունից, և ինչ-ինչ պատճառներով չեք դիմել ոստիկանություն, դիմեք. ոստիկանությունն իր թափանցիկ ու մարդակենտրոն գործելակերպով երաշխավորում է բոլոր դիմումների անաչառ քննություն և առարկայական արդյունքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը կոչ է անում նաև անկաշկանդ ու պարտադիր ոստիկանություն դիմել նաև նախապատրաստվող կամ կատարվող հանցագործության մասին տեղեկություն ունենալու դեպքում ՝ երաշխավորելով անձի գաղտնիությունը, հայտնողի և ընտանիքի անդամների անվտանգությունը:

«Հանցավոր ցանկացած դրսևորման համատեղ, արագ և արդյունավետ հակազդելը բխում է մեր իրավագիտակից հասարակության շահերից»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---