Պույոլին Իրանում թույլ չեն տվել մեկնաբանել խաղը «չափազանց երկար մազերի պատճառով»

Պույոլին Իրանում թույլ չեն տվել մեկնաբանել խաղը «չափազանց երկար մազերի պատճառով»

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում հանդիպել են Իրանի և Իսպանիայի հավաքականները: Իրանի հեռուստաալիքներից մեկը որոշել էր հրավիրել հայտնի իսպանացի ֆուտբոլիստ Կարլես Պույոլին, որն ավարտել է մասնակցությունը խաղերին 2014-ին: Նախատեսվում էր, որ նա մասնակցելու է խաղին նվիրված հաղորդմանը և մեկնաբանելու է հանդիպումը իրանցի լրագրող Ադել Ֆերդոսիպուրի հետ միասին:

Իրան-Իսպանիա հանդիպումը տեղի է ունոեցել հունիսի 20-ին և ավարտվել է 0:1 հաշվով:

Պույոլն ընդունել է առաջարկն ու ժամանել է Իրան, սակայն այդպես էլ չի կարողացել մասնակցել հեռուստաշոուին, գրում է Bird in Flight-ը BBC-ի վրա հղումով: Խաղից առաջ Ֆերդոսիպուրն ասել է իրանցի հանդիսատեսին. «Դուք պետք է իմանաք, որ այսօր երեկոյան մեզ հետ պետք է լիներ Պույոլը, բայց նա հիմա հյուրանոցում է: Ես արեցի ամեն ինչ, ինչ կարող էի: Ներողություն եմ խնդրում»:

Սկզբից շշուկներ տարածվեցին, թե Պույոլը շատ մեծ վարձատրություն է պահանջել, սակայն հաջորդ օրը Իրանի պարբերականներից մեկին հաջողվել է խոսել ֆուտբոլիստի հետ և վերջինս հայտարարել է, որ իրեն ուղղակի եթեր չեն տրամադրել: Պատճառը՝ չափազանց երկար մազերն էին:

Իրանի հեռուստատեսությունում մազերի երկարության վերաբերյալ որևէ պաշտոնական կանոն չկա: Սակայն, տեղական հեռուստաալիքները ջանում են խստորեն հետևել, որպեսզի եթերում չլինի ոչ մի այնպիսի բան, ինչը կարող է գնահատվել որպես արևմտյան ապրելակերպի քարոզ՝ դա վերաբերում է նաև արտաքին տեսքին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---