Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը բերման է ենթարկվել

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:

«Հաստատում եմ այդ տեղեկատվությունը: Ավելի ուշ պաշտոնական հաղորդագրություն կլինի»,- ասաց Գալստյանը:

Ավելի վաղ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ապօրինի հարստանալու, հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դեպքի առթիվ, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---