ՀՔԾ․ Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է $1 մլն-ից ավել կանխիկ գումարով (վիդեո)

ՀՔԾ․ Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է $1 մլն-ից ավել կանխիկ գումարով

PanARMENIAN.Net - ՀՔԾ վարույթ ընդունված քրեական գործով ձերբակալվել է մինչև 2018թ.-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը, հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը

Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ: Նախաքննությունը շարունակվում է:

Վաչագան Ղազարյանի միայն բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված դրամական միջոցները համարյա 10 անգամ գերազանցում են նրա և իր տիկնոջ հայտարարագրված դրամական եկամուտները։

Իր հերթին, ԱԱԾ-ն տարածել է հաղորդագրություն, որում նշում է, որ Ղազարյանին բերման ենթարկելիս հայտնաբերել է բանկի հաշվեհամարից հանված $120 հազար և 436 մլն դրամ (մոտ $905 հազար)՝ իր անձամբ գրանցված հաշվեհամարից։ Իր խոսքերով, նա ուզում էր վերադարձնել գումարն իրական տիրոջն, ում նշել չի ցանկացել։ Ղազարյանի գրպանում առկա էր $500 և 213 հազար դրամ ամենօրյա ծախսերի համար, իսկ մեքենայում՝ ևս $50 հազար։

Ըստ ԱԱԾ-ի, Ղազարյանի ու իր տիկնոջ հաշիվներին «Արդշինբանկում» 1,55 մլրդ դրամ գումար կար, որը այն կանխիկացնել էր պատրաստվում։ Դրանք կանխիկացնելու համար նա 17 մլն դրամ էր պատրաստվում վճարել։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---