Պետերբուրգցի բժիշկները հիվանդների են ընդունել Երևանի բուժհաստատություններում

Պետերբուրգցի բժիշկները հիվանդների են ընդունել Երևանի բուժհաստատություններում

PanARMENIAN.Net - Հունիսի 26-28-ն անցկացվող «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքից ժամանած առողջապահական ոլորտի մասնագետներն այցելում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններ և փորձի փոխանակման նպատակով հանդիպում երևանցի գործընկերների հետ: Հյուրերի թվում են մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, ամբուլատոր պոլիկլինիկական գծով գլխավոր բժշկի տեղակալ, մանկական վիրաբույժ և պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ:

Երևանյան բուժհաստատություններում սանկտպետերբուրգցի մասնագետները ծանոթացել են մասնագիտական բաժանմունքների աշխատանքներին, հիվանդների բուժման մեթոդներին և ընթացքին: Փորձի փոխանակման նպատակով կազմակերպվել են մասնագիտական քննարկումներ: Սանկտ Պետերբուրգից ժամանած մասնագետները «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կազմակերպել են հիվանդների ընդունելություններ և նվճար խորհրդատվություն տրամադրել: Կարևորելով երկու գործընկեր քաղաքների միջև համագործակցությունը առողջապահական ոլորտում՝ Երևանի և Պետերբուրգի բժիշկները պատրաստակամություն են հայտնել ավելի հաճախակի դարձնել փոխայցերը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---