Մայիսին գներն իջել են 1%-ով

Մայիսին գներն իջել են 1%-ով

PanARMENIAN.Net - 2018 թվականի մայիսին արձանագրվել է 1% գնանկում՝ 2017 թվականի նույն ամսվա 0,2%-ի դիմաց: Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը:

Նշվում է, որ ցածր գնաճի ձևավորմանը հիմնականում նպաստել է սեզոնային ապրանքների գների նվազումը, որը հետևանք է դրսևորված վաղ սեզոնայնության:

«Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման միտումները, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում զարգացումները սպասվածից փոքր-ինչ ավելի գնաճային են: Հիմնական և գործընկերերկրներում գնաճի արագացումը պայմանավորում է նաև դրամավարկային պայմանների ընթացիկ և սպասվող խստացումը, ինչնարտահայտվել է միջազգային ֆինանսական շուկաներում զարգացող երկրների ռիսկերի ավելացմամբ և արժեթղթերիտոկոսադրույքների բարձրացմամբ», - նշված է ԿԲ հաղորդագրության մեջ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի մայիսին ապրիլի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10,4%-ով, նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13,3%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---