Ռուսաստանաբնակ բարերարն Արցախին դպրոցական ավտոբուս է նվիրել

Ռուսաստանաբնակ բարերարն Արցախին դպրոցական ավտոբուս է նվիրել

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի բարերար Սերգեյ Սարկիսովն անձնական նախաձեռնությամբ Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարությանն է նվիրաբերել դպրոցական ավտոբուս (School bus): Այդ մասին հայտարարել է ԱՀ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Բարխուդարյանը, հայտնում է «Արցախպրեսը»:

Նա նշել է, որ ավտոբուսը ծառայելու է դպրոցականներին, մասնավորապես, ճանաչողական էքսկուրսիաների համար:

Ծովինար Բարխուդարյանը տեղեկացրել է նաև, որ նույն նպատակի համար շուտով մեկ անվտոբուս էլ կտրամադրվի ԱՀ ԿԳՍ նախարարությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---