Ջավադյան. Երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքի կանխավճարը կկազմի 20%26 հունիսի 2018 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երիտասարդ ընտանիքների և զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները: «Հավաքվել ենք մի շատ կարևոր թեմա քննարկելու համար: Խոսքը վերաբերում է սոցիալական նշանակության հիփոթեքային վարկային ծրագրերին, որոնց համատեքստում հիմնական շահառուների խումբը, որոնց հարցերով պետք է զբաղվենք, երիտասարդ ընտանիքներն են և զինծառայողները: Հույս ունենք, որ այս փուլում ռեալ հնարավորություն կլինի, զինծառայողների ու երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրները շատ ավելի լավ պայմաններով և շատ ավելի մեծ ծավալներով, քան ունեցել ենք նախկինում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ առևտրային բանկերի հետ ունեցած բանակցությունների արդյունքներով նախատեսվում է երիտասարդ ընտանիքների համար բնակարանների ձեռքբերման վարկային տոկոսադրույքները նվազեցնել մինչև 7-7,5%: Բնակարանների ձեռքբերման կանխավճարը կազմելու է 20%, հիփոթեքային վարկերի մարման ժամկետը նախատեսվել է մինչև 30 տարի: Զինծառայողների պարագայում կանխավճարի 10%-ը սուբսիդավորելու է պաշտպանության նախարարությունը իսկ վարկերի տոկոսագումարը փոխհատուցվելու է նրանց աշխատավարձի եկամտային հարկից: Որպես օրինակ՝ նշվել է, որ երիտասարդ ընտանիքի ընդհանուր ամսական չհարկված եկամուտը 450.000 դրամ լինելու պարագայում նշված ծրագրով 20 մլն դրամ արժողությամբ և 70 քմ տարածքով բնակարան ձեռք բերելու դեպքում, 20 տարի մարման ժամկետով և 7-7.5 տոկոս տոկոսադրույքի պայմաններում, վարկի տոկոսագումարն ամբողջությամբ կփոխհատուցվի շահառուի եկամտային հարկից ու վերջինս կմարի միայն մայր գումարը՝ ամսական 65-70 հազար դրամի չափով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Երիտասարդ ընտանիքների և զինծառայողների բնակարանային ծրագիրն իրականացվելու է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում՝ հաշվի առնելով տարածքային համաչափ զարգացման կարևորությունը: «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը մեկնարկել է 2010 թվականից: Ընթերցեք նաև.Երիտասարդ ընտանիքներին բնակարանի ապահովման ծրագրով տոկոսը 9%-ից կարող է 7%-ի իջնել Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը |