ՀՀ-ն և ևս 6 երկիր ԵԽ են ներկայացրել Երկրորդ համաշխարհայինի համար փոխհատուցման հարցը

ՀՀ-ն և ևս 6 երկիր ԵԽ են ներկայացրել Երկրորդ համաշխարհայինի համար փոխհատուցման հարցը

PanARMENIAN.Net - Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 7 երկիր պահանջել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարից ուսումնասիրել անհավասար մոտեցումը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայից տուժածներին փոխհատուցման հարցում: Այդ մասին հայտարարել է փաստաթղթի նախաձեռնող, լեհ պատգամավոր Արկադիուշ Մուլյարչիկը:

Փաստաթուղթը վերաբերում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասների համար փոխհատուցում պահանջելու իրավական ճանապարհի բացակայությանը: Հայտարարությունը ստորագրել են Հայաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Չեխիան և Մեծ Բրիտանիան, գրում է Eurointegration.com-ը PAP-ի վրա հղումով: Խոսքը ռազմական գործողությունների զոհերի մասին է, ինչպես նաև բռնագաղթված կամ համակենտրոնացման ճամբարներում հարկադիր աշխատանքներին մասնակցածներին:

«Կարելի է ասել, որ կան տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր դեպքեր, երբ մարդիկ իրավունք չունեն դիմել դատարան և փոխհատուցում պահանջել Գերմանիայից ռազմական հանցագործությունների համար»,-ասել է Մուլյարչիկը:

Հայտարարությունը ստորագրողները պնդում են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմանացիները բազում երկկողմ համաձայնագրեր են ստորագրել Արևմտյան Եվրոպայի երկրների հետ ռազմական հատուցումների վերաբերյալ՝ ամբողջությամբ անտեսելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների զոհերին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---