Չինարենի դպրոցը 5-ից 9-րդ դասարանների ընդունելություն է հայտարարել

Չինարենի դպրոցը 5-ից 9-րդ դասարանների ընդունելություն է հայտարարել

PanARMENIAN.Net - «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը 5-ից 9-րդ դասարանների սովորողների ընդունելություն է հայտարարել:

Դպրոցը չինարենի խորացված ուսուցմամբ պետական հանրակրթական անվճար ուսումնական հաստատություն է, սովորողների թիվը սահմանափակ է:

Գրանցման համար անհրաժեշտ է դիմել Կոնֆուցիուսի ինստիտուտ, մինչև հունիսի 30-ից հուլիսի 15-ը, աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-13:00-ը: Փաստաթղթերի ընդունման հասցեն՝ Երևան, Թումանյան 42, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 6-րդ մասնաշենք, հեռ.՝ 010 53 17 71:

Պահանջվող փաստաթղթերն են անձը հաստատող փաստաթուղթ և պատճեն / երեխայի և ծնողի/, սովորողի անձնական գործի պատճենը կամ կրթության վերաբերյալ տեղեկատվություն, սովորողի նախորդ ուսումնական տարվա գնահատականների վերաբերյալ տեղեկատվություն, 2 հատ լուսանկար (3 x 4), դիմում /կլրացվի փաստաթղթերը հանձնելիս/:

2018 թվականի սեպտեմբերից Հայաստանում չինարենի մասնագիտացված դպրոց է գործելու։ Դրա կառուցման մասին որոշումն ընդունվել էր 2014-ի հոկտեմբերին: Շինարարական ծախսերը հոգացել է չինական կողմը՝ կատարելովմոտ 11 մլն դոլարի ներդրում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---