«Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենը բերման է ենթարկվել

«Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենը բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - 2018թ. փետրվարի 2-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենի կողմից նույն ընկերության կոմերցիան տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնության սպառնալիքների ներքո բնակարանը բանկում գրավադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, հայտնում էՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Նշվում է. որ ընկերության սեփականատերը, նրա հայրը և ընկերության այլ պաշտոնատար անձինք ընկերությունում դեռևս 2016թ. տեղի ունեցած չարաշահումների մեջ մեղադրել են նաև այդ շրջանում ընկերությունում որպես կոմերցիոն տնօրեն աշխատող անձին և պահանջել, որպեսզի դրա դիմաց վերջինս բնակարանն անվանափոխվի իրենցից որևէ մեկի անվամբ: 2016թ. մարտի 28-ին ընկերության բազայի տնօրենը, սեփականատիրոջ հոր և եղբոր, խորհրդականի, ընկերության տնօրենի և փոխտնօրենի ներկայությամբ ընկերությունում սպառնացել է տվյալ անձին, նրա նկատմամբ բռնություն գործադրել, ապա մեկ այլ անձի հետ նրան ստիպողաբար նստեցնելով ավտոմեքենան, հեռացրել տարածքից:

Բացի այդ, ինչպես ընկերության սեփականատիրոջ հոր, այնպես էլ բազայի տնօրենի կողմից տվյալ անձի նկատմամբ հնչել են հաշվեհարդար տեսնելու նոր սպառնալիքներ, որից հետո նրա առջև պայման է դրվել՝ կամ բնակարանն անվանափոխել «Ֆլեշ Մոտորս» ընկերության սեփականատիրոջ անվամբ, կամ գրավադրել բանկում և ստացված վարկային գումարները փոխանցել իրենց: Վախենալով իր անվտանության և կյանքի համար՝ աշխատակիցը համաձայնել է կատարել ներկայացված պահանջները, և բռնության և սպառնալիքի ազդեցության ներքո ստորագրելով անհաժեշտ փաստաթղթերը՝ բնակարանը գրավադրել է բանկում, սակայն ստացված վարկի գումարները հասցվել են ընկերություն:

Հունիսի 26-ին ընկերության բազայի տնօրենը բերման է ենթարկվել Ոստիկանության բաժին: Նախաքննությունն իրականացնող մարմնի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---