Մալիշկայի համայնքապետը իր բարեկամներին 900 հազար դրամ աշխատավարձ էր ձևակերպել

Մալիշկայի համայնքապետը իր բարեկամներին 900 հազար դրամ աշխատավարձ էր ձևակերպել

PanARMENIAN.Net - Մալիշկա համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքը չարաշահելով, յուրացրել է համայնքի միջոցները: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նա իր կնոջը և երկու որդուն ձևակերպել է Մալիշկայի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցում, որպես մարզիչներ, սակայն վերջիններս փաստացի չեն հաճախում աշխատանքի և ամսական ստանում են ընդհանուր 800.000 - 900.000 դրամ:

Պարզվել է նաև, որ 2016-2017թթ. ընթացքում Մալիշկայի համայնքապետարանի ընթացիկ նորոգման և պահպանման համար դուրս է գրվել մոտ29 մլն դրամ, սակայն իրականում աշխատանքները կատարվել են մասնակի, ինչի արդյունքում Մալիշկա համայնքի ղեկավարի կողմից յուրացվել են խոշոր գումարներ: Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---