Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է

Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ գործարար, սոցիալական լրատվական Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է: Նա լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում և գրառում կատարել:

Լուսանկարն արված է հայաստանյան բնության գրկում: «24 ժամ է Հայաստանում եմ: Հետևեք»,-ասվում է գրառման մեջ:

Օհանյանը նաև հասցրել է շուկա այցելել ու հայկական ծիրան համտեսել՝ նշելով, որ «ծիրանն աներևակայելի համեղ է»: Իսկ թթուների մասին գրել է. «Մենք լավ թթու ենք դնում: Հայրս նախկինում հաճախ էր թթու դնում ձմռան համար: Կարծում եմ, ես էլ պետք է սկսեմ, ժամանակի հարց է»,-գրել է նա:

Ավելի վաղ Ալեքսիս Օհանյանի կինը՝ հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն իրեն պատվավոր հայուհի էր անվանել և խոստացել Հայաստան այցելել: «Ամուսինս հայ է, վերջերս շատ բան եմ իմանում հայերի մասին, ես պատվավոր հայուհի եմ: Ինձ դուր է գալիս, որ նրանք այդքան հպարտ են: Ես մտադիր եմ այցելել Հայաստան, չգիտեմ այս տարի թե հաջորդ, դա ուրախ է լինելու»,-նշել էր թենիսիստուհին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---