Կառավարությունը դռնփակ արտահերթ նիստ է անցկացնում. Օրակարգում գաղտնի հարց կա

Կառավարությունը դռնփակ արտահերթ նիստ է անցկացնում. Օրակարգում գաղտնի հարց կա

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին ՀՀ կառավարությունն արտահերթ դռնփակ նիստ է հրավիրել: Նիստի օրակարգը հրապարկված է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման E-gov.am հարթակում:

Նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց, որոնցից մեկը գաղտնի է: Հարցը զեկուցելու է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Մյուս հարցով նախատեսվում է քննարկել «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---