Նախիջևանում ադրբեջանական նոր դիրքը և հարակից բնակավայրերը ՀՀ ԶՈւ հսկողության տակ են

Նախիջևանում ադրբեջանական նոր դիրքը և հարակից բնակավայրերը ՀՀ ԶՈւ հսկողության տակ են

PanARMENIAN.Net - Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Ասատրյանը գրել է, որ Նախիջևանում ադրբեջանական կողմի նոր դիրքը վերահսկվում է ՀՀ ԶՈւ կառուցած նոր դիրքերի կողմից:

«Ադրբեջանական կողմը օգտագործում է մոլորեցնող կադրեր, և դիրքը իրականում չի կարող վերահսկել գյուղը (հայկական Արենի գյուղը-խմբ)։ Կոնկրետ այս դիրքից Արենին շատ ավելի հեռու է, քան փորձում է ներկայացնել ադրբեջանական կողմը իր տեսանյութերի օգնությամբ։ Հայակական բանակի վերահսկողության տակ կան ավելի մոտ գտնվող ու ավելի խիտ բնակեցված բնակավայրեր, իսկ ադրբեջանական կողմը հույս ունեմ այդ բնակավայրերը չի դնի կործանման վտանգի տակ», - գրել է նա՝ հավելելով, որ տարածքը, որտեղ դիրքավորվել են ադրբեջանցի զինվորները, նախկինում ևս եղել է իրենցը։

Նա ասում է, որ ադրբեջանական կողմը, օգտվելով հայկական զինված ուժերի մարդասիրական քայլերից, դիրքավորվել է իր տարածքում գտնվող բլրի վրա։

«Այս ամենի միակ մեղավորը իհարկե մենք ենք, քանի որ չափից շատ մարդասիրական ենք տրամադրված թշնամու հանդեպ ու հետագայում այդ ամենը օգտագործվում է մեր դեմ։ Հիմա էլ, ցանկության դեպքում կարելի է շատ հեշտությամբ այս և սրան հարակից մյուս նոր դիրքը ամբողջությամբ ավերել», - գրել է նա:

Ասատրյանը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկն արվել է հայկական նոր դիրքից:

«Այն հատուկ ստեղծվել է ադրբեջանական նոր դիրքերը վերահսկելու համար։ Հիմա ուշադրություն դարձրեք, որ պարզ երևում են աշխատանք կատարող 6 զինվորը, ովքեր ամբողջ ընթացքում անիվներ և պարկեր էին դասավորում։ Հետո գնացին մի փոքր ներքև հաց ուտելու, հետո 2 հոգի դիրքի վերևի ձախ մասում լվացվում էին: Երևի այլևս հետաքրքիր չէ թշնամու զինվորների հետագա գործողությունները, բայց ասեմ, որ իրենց դիրքի ամբողջ շարժը մեր աչքի տակ է», - եզրափակել է նա:

Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---