Արայիկ Խանդոյանը՝ ոստիկան Տեփանոսյանի զոհվելուց հետո. «Մենք չենք կրակել, ձեր դիպուկահարներն են»

Արայիկ Խանդոյանը՝ ոստիկան Տեփանոսյանի զոհվելուց հետո.  «Մենք չենք կրակել, ձեր դիպուկահարներն են»

PanARMENIAN.Net - 2016 թվականին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին ռադիոկապի միջոցով շփումներ են եղել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների, ինչպես նաև գունդը շրջափակած ուժայինների միջև: «Առավոտ» թերթի փոխանցմամբ, խմբի անդամներից մի մասի գործով դատական նիստում դատավարության կողմերը լսել են գործի նյութերում առկա ապացույցներից ռադիոհաղորդակցության ձայնագրությունները:

Ռադիոկապով երկխոսություններից մեկը եղել է ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանությունից հետո. խմբի անդամ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը», դիմել է ոստիկանության ծառայողին՝ ասելով՝ «դրանք մեր կրակոցները չեն, դրանք ձեր դիպուկահարներն են մեզ վրա աշխատում»: Ի պատասխան՝ ոստիկանության աշխատակիցն ասում է՝ «կրկնում եմ՝ մեր ծառայողն է զոհվել ձեր կրակոցից: Զենքերը վայր դրեք: Կամ հանձնվեք, կամ համարժեք պատասխան կստանաք»:

«Մայո՜ր, ասում եմ՝ նման բան չկա, մենք չենք կրակել: Դա ձեր դիպուկահարներն են: Քանի դեռ պատերը չեք քանդել-ներս մտել, մենք կրակողը չենք»,- ասել է Խանդոյանը:

Ռադիոկապով մեկ այլ երկխոսության ժամանակ Խանդոյանը դիմել է զինված խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանին, ասելով, որ վերջինս ոչ մի կրակոց չարձակի:

«Արեգ ջան, ոչ մի կրակոց չլինի, մենակ ներխուժման դեպքում: Ձեր տեղերը չմատնեք, ոչ մի բան չփորձարկեք», - ասել է նա:

ՊՊԾ գնդի գրավման օրը և դրան հաջորդող ժամանակահատվածում երեք ոստիկան է զոհվել. սպանության մեղադրանքներ են առաջադրված խմբի անդամներից Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին: Վերջինս մեղադրվում է ոստիկաններ Արթուր Վանոյանի ևՅուրի Տեփանոսյան սպանությունների մեջ:

2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել էրՀՀ ոստիկանությանՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկաններին: Գրավման օրերին երեք ոստիկան է զոհվել: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, ոստիկան Յուրի Տեփանոսյանը սպանվել էրհուլիսի 30-ին ՊՊԾ գնդի մերձակայքում, գնդից 350-400 մետր հեռավորության վրա դիպուկահարի կրակոցից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---