Նախարար. Դեմոյանը տևական ժամանակ է՝ ոչ պաշտոն ունի ինստիտուտում, ոչ սենյակ, գրությամբ դիմելու եմ ոստիկանապետին

Նախարար. Դեմոյանը տևական ժամանակ է՝ ոչ պաշտոն ունի ինստիտուտում, ոչ սենյակ, գրությամբ դիմելու եմ ոստիկանապետին

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի՝ ինստիտուտում «իր աշխատասենյակ ներխուժելու» մեղադրանքներին, ասել է, որ Դեմոյանը տևական ժամանակ է՝ ոչ պաշտոն և ոչ էլ առանձնասենյակ չունի այնտեղ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նա նշել է, որ ԿԳՆ-ն թանգարան-ինստիտուտի հիմնադիրն է, և փոխնախարարի հետ գնացել են հանդիպելու ինստիտուտի ղեկավարության և անձնակազմի հետ՝ հաշվի առնելով այնտեղ տիրող իրավիճակի մասին տարբեր հրապարակումները:

«Մենք գնացել ենք այնտեղ որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ՝ Դեմոյանին լրջանալու և սթափվելու կոչ անելու համար: Նա այնտեղ սենյակ չունի, քանի որ տևական ժամանակ է՝ պաշտոն չունի: 2017 թվականին լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը, նա մեկնալ է ՀՀ-ից, հետո իր փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել: Այնուհետև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ը դարձել է հիմնադրամ, այստեղ նշանակվել է այլ պաշտոնակատար», - ասել է նախարարը՝ հավելելով, որ Դեմոյանը վերադառնալուց հետո պարտադրել է տնօրենի պաշտոնակատարին հրաժարականի դիմում գրել, և «եկել-բազմել է տնօրենի աշխատասենյակում»:

Նախարարը պատմել է, որ ԿԳՆ-ն զգուշացրել է Դեմոյանին՝ հակաօրինակ գործողություններ չանել՝ չներխուժել տնօրենի աշխատասենյակ, չշահագործել ինստիտուտի մեքենան:

«Ասել ենք, որ նման գործելաոճը հակաօրինակ է, և շարունակելու դեպքում, կդիմենք ոստիկանություն: Խոսել ենք նաև անձնակազմի ներկայացուցիչների հետ, նրանք մատնանշել են թանգարանում ֆինանասկան փոխանցումների հետ է կապված խնդիրներ», - ասել է նախարարը՝ հայտարարելով, որ պատրաստվում է գրությամբ դիմել ՀՀ ոստիկանապետին՝ որպեսզի «կարգի հրավիրի այդ ինքնակոչին»:

Դիտարկմանը, թե Դեմոյանը գիտխորհրդի ղեկավարն է, Հարությունյանն ասել է, որ ինստիտուտը ՊՈԱԿ-ից հիմնադրամի է վերածվել, և սա վերանշանակումների անհրաժեշտություն է առաջացրել, իսկ Դեմոյանը «չի նշանակվել»:

Նա հավելեց նաև, որ առաջիկայում կառավարության նիստում թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն կնշանակվի:

Ավելի ուշ, Դեմոյանը Հարությունյանին հարցրել է, թե պատրա՞ստ է արդյոք վերջինս մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել ցանկացած վայրում, «այս հիմնախնդիրներին անդրադառնալու և բոլոր հարցերին պատասխանելու համար»:

Ավելի վաղ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի նախկին պաշտոնակատար Հայկ Դեմոյանը մեղադրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին թանգարանում իր աշխատասենյակ ներխուժելու մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---