Բողոքի ակցիա Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին անօրինական զենք վաճառելու

Բողոքի ակցիա Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին անօրինական զենք վաճառելու

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել Պրահայում՝ «Չեխոսլովակ գրուպ» ընկերության կողմից Ադրբեջանին անօրինական զենքի վաճառքի դեմ: Այս մասին հայտնում է Պրահայում լույս տեսնող «Օրեր» պարբերականը:

Բողոքի ակցիայի մասնակիցներն առավոտյան եղել են «Չեխոսլովակ գրուպ» ընկերության կենտրոնական գրասենյակի դիմաց, ապա շարունակել ակցիան Պրահայում Սլովակիայի դեսպանության առջև։

Ավելի վաղ, ընկերությունը 152 մմ տրամաչափի DANA հաուբիցներ՝ ինքնագնաց հրետանային համակարգեր էր վաճառվել Ադրբեջանին: Այս գործարքը խախտում է Հայաստանին և Ադրբեջանին սպառազինության վաճառքի ԵՄ սահմանած էմբարգոն: Վաճառքն իրականացվում է Սլովակիայի կառավարության հաստատած լիցենզիայով:

DANA հրետանային համակարգերն առաջին անգամ ներկայացվել են 1977-ին: Կրակի հեռահարությունը հասնում է 19 կմ, իսկ արդիականացված տարբերակը կարող է կրակ վարել մինչև 25,5 կմ հեռավորության վրա: Սարքի քաշը մոտ 29 տոննա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---