2rd.am. Քոչարյանն ուշադրություն չի դարձնում «վայրահաչոցներին»՝ նախորդ իշխանության հետ կապ չունի

2rd.am. Քոչարյանն ուշադրություն չի դարձնում  «վայրահաչոցներին»՝ նախորդ իշխանության հետ կապ չունի

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում առանձին քաղաքական և հասարակական գործիչների, առանձին վերլուծաբանների և լրագրողների կողմից նպատակաուղղված փորձեր են իրականացվում նույնացնել Ռոբերտ Քոչարյանին անցաց 10 տարիներին Հայաստանը ղեկավարած քաղաքական թիմի և անձերի հետ: Այդ մասին ասվում է 2rd.am-ում հրապարակված հոդվածում:

Հատուկ շեշտվում է, որ ոչ 2-րդ նախագահի գրասենյակը, ու էլ Ռոբերտ Քոչարյանն անձամբ «առանձնապես ուշադրություն չեն դարձնում այդ վայրահաչոցների վրա», ընդամենը հայցով դիմել են դատարան` պահանջելով «Ժամանակ» օրաթերթից և 1in.am կայքից հերքել սուտը և ներողություն խնդրել:

Նշվում է, որ ակնհայտ պրոպագանդիստական հարձակում է կազմակերպվել 2-րդ նախագահ Քոչարյանի ուղղությամբ

«Այդ հարձակման հիմքում մի կեղծ գաղափարախոսական դրույթ է, համաձայն որի տեղի ունեցած հեղափոխության այսպես ասած պարտվողներից կամ զոհերից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանն է: Ակնհայտ է, որ նպատակաուղղված փորձեր են իրականացվում նույնացնել Քոչարյանին անցաց 10 տարիներին ՀՀ-ն ղեկավարած քաղաքական թիմի և անձերի հետ: Թվում էր, թե այս հնարքը չի անցնի, այն պարզ պատճառով, որ որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը և դա հանրահայտ է. անցած 10 տարիներին քաղաքական գործընթացներին, անցուդարձին ու մամուլին թեկուզ երբեմն հետևած յուրաքանչյուր ոք կարող է փաստել, որ Ռոբերտ Քոչարյանին նախորդ իշխանությունները, իրենից իշխանությունը ստանալու հաջորդ իսկ օրից, վերաբերում էին որպես վտանգավոր հակառակորդի, և ոչ որպես գործընկերոջ, կամ, առավել ևս` փայատիրոջ: Իսկ նախագահ Քոչարյանը որևէ առիթ բաց չի թողել հարապարակայնորեն քննադատելու գործող իշխանություններին` սկսած 2008 թվականի մայիսից, երբ քննադատեց հայ-թուրքական ֆուտբոլային հաշտեցման սկսկվող գործընթացը»,-ասվում է հոդվածում:

Հոդվածում ասվում է, որ «տապալված քոչարյանասերժական ռեժիմի» մասին այդ կեղծ դրույթը արմատավորվելու միտումներ է ցուցադրում: «Շատերը, տրվելով դրա «հմայքին» ու գտնվելով հետհեղափոխական շրջանի համար սովորական` իրար վատ լսելու բարդույթի մեջ, առանց հասկանալու կրկնում են թե «անցած 20 տարիներին այսպես է եղել», «Սերժի և Քոչարյանի իշխանությունը» և այլն, և այլն»,-նշվում է հոդվածում:

Նշվում է, որ որոշվել է վերատպել Ռոբերտ Քոչարյանի բոլոր այն հարցազրույցները, որոնցով նա հանդես է եկել անցած 10 տարիներին՝ թարմացնելու համար բոլորի հիշողությունը և թույլ տալու ճշգրիտ եզրակացություններ անել ապրիլ-մայիսյան հեղափոխության զոհերի ու շահառուների մասին:

Կայքում հրապարակվել են նաև հատվածներ Ռոբերտ Քոչարյանի վերջին տարբեր տարիների հարցազրույցներից:

Ավելի վաղ Քոչարյանը մեկնաբանել էր Հայաստանում ծավալվող ընդդիմության պայքարը ՀՀԿ իշխանության դեմ ու Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու պահանջը։ «Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Տվե՛ք ինձ իշխանություն, հենց հիմա։ Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես։ Դա կոնկրետ մարդիկ, խորհրդարան, պատգամավորական կոպուսն է, նրանք էլ ինքնասիրություն ունեն։ Ստիպել իրենց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին պատկերացումների դեմ, ստիպել, մարդկանց, մեծ հաշվով, շանտաժի ենթարկել, լրիվ այլ ծայրահեղություն է», - ասել էր նա ՆՏՎ-ի «Շաբաթվա արդյունքներն Իրադա Զեյնալովայի հետ» հաղորդման ընթացքում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---