ԶԼՄ. Թուրքմենստանից կարող են մեկնել միայն 40-ն անց մարդիկ

ԶԼՄ. Թուրքմենստանից կարող են մեկնել միայն 40-ն անց մարդիկ

PanARMENIAN.Net - Թուրքմենստանի իշխանություններն արգելել են մեկնել երկրից այն քաղաքացիներին, որոնց 40 տարին դեռ չի լրացել: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը Դաշողուզ քաղաքի բնակիչների վրա հղումով:

Նշվում է, որ հունիսի 25-ին այդ քաղաքի բնակիչները միգրացիոն ծառայությունում իմացել են, որ երկրից մեկնելու տարիքը 30-ից բարձրացվել է մինչև 40 տարի: «Ազատություն» ռադիոկայանին չի հաջողվել տեղեկություն ստանալ Թուրքմենստանի միգրացիոն ծառայությունից:

Երկրի իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարում մեկնելու արգելքի մասին, նշում է պարբերականը: Չեն իրազեկում երկրի բնակչությանը երկրից մեկնելու համար առկա տարիքային, գենդերային կամ այլ արգելքների մասին: Նաև անհասանելի են արտագաղթողների մասին տեղեկությունները: Սակայն, ըստ դիտորդների, տնտեսական ճգնաժամի պատճառով արտագաղթը Թուրքմենստանում զանգվածային բնույթ է ստացել:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը գրել էր, որ Թուրքմենստանի քաղաքացիներին Աշխաբադի օդանավակայանում հանում են միջազգային չվերթներից: Միայն 2018-ին տասնյակ նման դեպքեր են եղել: Միգրացիոն ծառայության աշխատակիցները չեն մեկնաբանել իրենց գործողությունները:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---