«Գահերի խաղի» դերասանը խոսել է սերիալի հնարավոր զարգացումների մասին

«Գահերի խաղի» դերասանը խոսել է սերիալի հնարավոր զարգացումների մասին

PanARMENIAN.Net - Դանիացի դերասան Նիկոլայ Կոստեր-Վալդաուն, որը «Գահերի խաղը» սերիալում կատարում է Ջեյմի Լանիսթերի դերը, Vanity Fair-ին տված հարցազրույցում խոսել է իր կերպարի տարաձայնությունների մասին թագուհի Սերսեայի հետ 7-րդ խաղաշրջանի վերջում: Դերասանը թերահավատորեն է վերաբերվում երկրպագուների այն ենաթդրություններին, թե լարվածությունը հերոսների միջև կարող է բացահայտ դիմակայության վերաճել:

«Ես արդեն 20 տարի է ամուսնացած եմ, հրաշալի կին ունեմ: Սակայն, 20 տարում եղել են ժամանակներ, երբ մենք վիճաբանել ենք: Կարող ես այնքան զայրացած լինել, որ ուղղակի ասես՝ «գրողի ծոցն ամեն ինչ»: Ճիշտ է, 3 վայրկյանից դու արդեն հետ ես վերցնում խոսքերդ...Ինձ թվում է, նման զգացմունքներ են լինում բոլոր հարաբերություններում: Եվ Ջեյմիի ու Սերսեայի այդ տարակարծությունն ուղղակի հիանալի մեկնակետ է նոր եթերաշրջանի համար»,-ասել է Կոստեր-Վալդաուն, գրում է Lenta.ru-ն:

Հունիսի սկզբին Ջեյմիի դերակատարն ասել էր, որ «Գահերի խաղի» դերասանների ինքնաոչնչացող սցենարներ են բաժանել:

Սերիալը եթեր է դուրս գալիս HBO-ում 2011-ից: 7-րդ եթերաշրջանն ավարտվել է 2017-ի օգոստոսի 28-ին՝ դիտումների ռեկորդ սահմանելով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---