Օսիպյան. Ալեքսանդր Սարգսյանի զենքերն օրինական էին

Օսիպյան. Ալեքսանդր Սարգսյանի զենքերն օրինական էին

PanARMENIAN.Net - ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի զենքերն օրինական էին: Այդ մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ, նրան բերման ենթարկելիս, չգիտեին՝ նրա զենքն օրինական է, թե ոչ:

«Բայց այն, որ մենք տեղեկություն էինք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանն իր մոտ և մեքենայի մեջ զենքեր ունի, դա փաստ է», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Օսիպյանի խոսքով ՝ այդ փաստն էլ ստուգելու համար նրան ոստիկանություն են տարել:«Այո՛, զենքերն օրինական էին, և հիմա փորձագիտականում անցնում են համապատասխան փորձաքննություն», - ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ստացել են զանգեր, ակնարկներ՝ նրան ազատ արձակելու վերաբերյալ, Օսիպյանը պատասխանել է. «Ես իմ գործառույթներն իրականացնում եմ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ու Սահմանադրությունից բխող օրենքներին համապատասխան»:

Նա ընդգծել է՝ իրեն որևէ ցուցում, որևէ հրաման չեն տվել: «Ես օրենքի շրջանակներում եմ ցանկացած գործողություն իրականացնում», - նշել է ՀՀ ոստիկանապետը:

Հունիսի 25-ի ցերեկը բերման ենթարկված ՀՀ3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ու իր ուղեկիցներն ազատ են արձակվել։ Սարգսյանը բերման էր ենթարկվել Երևանի Սայաթ-Նովա փողոցից 3 ուղեկցորդների հետ՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---