Գործադիրը վերանայելու է հանգստյան օրերին մանրածախ առևտրի իրականացումը երկու ժամով դադարեցնելու մասին նախագիծը

Գործադիրը վերանայելու է հանգստյան օրերին մանրածախ առևտրի իրականացումը  երկու ժամով դադարեցնելու մասին նախագիծը

PanARMENIAN.Net - Կառավարության հունիսի 28-ի նիստում ընդուվել է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մաuին նախագիծը, որով առաջարկվում է հիմնավորել նախագծում ամրագրված՝ առևտրային ցանցերում մանրածախ առևտրի իրականացումը շաբաթ և կիրակի օրերին ժամը 20։00-ից մինչև ժամը 22։00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցնելու դրույթը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասել է, որ պետք է հիմնավորել, թե ինչ չափանիշների հիման վրա է նախատեսվել նախագծում նշված ժամերին առևտրի իրականացումը դադարեցնելու վերաբերյալ կարգավորումը:

«Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ առաջարկը կարող է էական ազդեցություն ունենալ գործարար միջավայրի վրա՝ կարծում ենք, որ վերջինիս հիմքում պետք է լինի հստակ վերլուծություն, որն, ըստ էության, բացակայում է», - ասել է Մինասյանը:

Վարչապետը Փաշինյանը նշել է, որ հարցը պետք է դիտարկել որպես առաջնահերթություն՝ փոքր և միջին բիզնեսի աջակցման գործընթացում:

«Մենք, իհարկե, լրջորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Վաղը խորհրդակցություն եմ հրավիրել փոքր և միջին բիզնեսի աջակցության թեմայով, որպեսզի մենք արդեն շատ կոնկրետ որոշենք մեր անելիքները և ուղղությունները, թե ինչ քայլեր պետք է անենք փոքր և միջին բիզնեսին աջակցելու համար: Իհարկե, այո, գաղափարների որոշակի մոդիֆիկացիաներ մենք նախնական քննարկել ենք և եկել նույն եզրակացության, որ ավելի լավ է այստեղ յոթ չափել, մեկ կտրել, այսինքն՝ լուրջ վերլուծություն անել», - ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---