Instagram-ում խմբային տեսաչաթի հնարավորություն է հայտնվել

Instagram-ում խմբային տեսաչաթի հնարավորություն է հայտնվել

PanARMENIAN.Net - Լուսանկարչական Instagram ծառայության թիմը նոր հնարավորություն է ընձեռում՝ խմբային տեսաչաթեր: Գործառույթն արդեն սկսել է տարածվել օգտատերերի շրջանում միջազգային մասշտաբով:

Տեսաչաթը կարելի է գործարկել անմիջական շփման Direct բաժնից՝ սեղմելով վերին աջ անկյունում պատկերված տեսախցիկի վրա: Դա տարածվում է նաև խմբերի վրա: Չաթն ինքնաբերաբար կարգաբերվում է, երբ նոր զրուցակիցներ են միանում: Ընդհանուր առմամբ կարող է 5 մասնակից լինել: Տեսապատուհանը կարելի է նվազեցնել և շարունակել տեսնել հիմնական լրահոսը, գրում է Ferra.ru-ն:

Instagram-ը նաև թարմացրել է Explore ներդիրը՝ օգտատերի հետաքրքրություններին համահունչ լուսանկարների և տեսանյութերի խորհուրդներով: Այժմ այնտեղ հայտնվել են թեմատիկ բաժիններ, այդ թվում՝ սպորտ, ֆիլմեր, արվեստ, ինչպես նաև խորհուրդներ օգտատերի վերջին շրջանի վարքագծի հիման վրա: Անհետաքրքիր ալիքները կարելի է փակել: Բացի այդ, նոր հնարավորություններ են ստացել տեսախցիկները:

Instagram հավելվածն iOS-ի և Android-ի համար հասանելի է անվճար ներբեռնման համար App Store-ում և Google Play-ում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---