«Սասնա ծռերի» ևս 2 անդամ ազատ է արձակվել28 հունիսի 2018 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ կալանքից ազատ է արձակել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարդգես Գևորգյանին։ Դատարանը փոխել է Գևորգյանի խափանման միջոցը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Գևորգ Պետրոսյանի անձնական երաշխավորության դիմաց՝ նրանք վճարել են մեկ միլիոն դրամ գրավ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է նաև «Սասնա ծռեր» խմբի մեկ այլ անդամ Աշոտ Պետրոսյանին ազատ արձակելու պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը։ Գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի համար դատավորը սահմանել է գրավ՝ 500.000 դրամի չափով, հայտնում է «Ա1+»-ը։ Գրավը մուծել է նույն գործով վերջերս ազատ արձակված Կարո Եղնուկյանը։ «Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալ արդեն ազատության մեջ է։ «Սասնա ծռերը» 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |