«Դինգո Թիմ». Մանվել Գրիգորյանի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից

«Դինգո Թիմ». Մանվել Գրիգորյանի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից

PanARMENIAN.Net - ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից: Այդ մասին ասվում է «Դինգո Թիմ» ՀԿ-ի բաց նամակում, որը հասցեագրված է ՀՀ Ոստիկանությանը, Էջմիածնի քաղաքապետարանին և հարցի հետ կապ ունեցող բոլոր պատկան մարմիններին:

«Դինգո Թիմը» պատրաստ է իր վրա վերցնել շների խնամքը և նրանց համար տերեր գտնելու գործընթացի պատասխանատվությունը:

Նամակում նշվում է, որ դեռ 1 շաբաթ առաջ որևէ պետական մարմնից (Էջմիածնի քաղաքապետարան, ԱԱԾ, ՀՔԾ, ՀՀ Ոստիկանություն) հնարավոր չեղավ ստանալ պաշտոնական տեղեկություն կենդանիների որպիսության մասին:

«Սակայն ներքին կապերով իմացանք, որ շներին շարունակում է խնամել նրանց մշտական խնամողը և Մանվելի ընտանիքը կենդանիներից չի հրաժարվում, հետևաբար մենք որևէ քայլ չձեռնարկեցինք: Սակայն երեկ լրատվությամբ տարածվեց ինֆորմացիա այն մասին, որ կենդանիները ոռնում են սովից: Կրկին անգամ որևէ պետական մարմնից հնարավոր չեղավ ստանալ որևէ հստակ ինֆորմացիա այդ մասին:

Ստիպված ենք դիմել ընդհանուր բաց նամակով, քանի որ բոլոր պետական մարմինները մեկը մեկի վրա են փոխանցում խնդիրը և այն մնում է անլուծելի, ինչպես նաև խնդրել հնարավորինս սեղմ ժամկետներում մեզ տրամադրել տեղեկատվություն կենդանիների որպիսության մասին»,-ասվում է նամակում

Նշվում է նաև, որ քանի որ ՀՀ օրենքով շունը համարվում է գույք, կազմակերպությունն իրավունք չունի առանց թույլտվության մտնել Մանվելի տուն և կենդանիների նկատմամբ կատարել որևէ գործողություն: Հետևաբար կազմակերպությունը թույլտվություն է խնդրում կենդանիների խնամքը և հետագա որդեգրումն իր վրա վերցնելու համար:

Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։Մանվել Գրիգորյանը ձերբակալված է: Ձերբակալվել է նաև նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---