Պետությունը Քոչարյանին ևս 5 տարի անհատույց օգտագործման գրասենյակ կհատկացնի

Պետությունը Քոչարյանին ևս 5 տարի անհատույց օգտագործման գրասենյակ կհատկացնի

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս հինգ տարով պետության կողմից կահավորվվի կահավորված գրասենյակային տարածքով՝ անհատույց օգտագործման իրավունքով: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նշվում է, որ կառավարության և «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի միջև 2008 թվականին կնքվել է 374,1 քմ ընդհանուր մակերեսով տարածքի ենթավարձակալության պայմանագիր, որով մոտ 17,6 մլն դրամ սկզբնական արժեքով գրասենյակային գույքը մինչև 2018 թվականի օգոստոսը անհատույց օգտագործման է հանձնվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Քոչարյանի գրասենյակը զբաղեցնում է Երևան քաղաքի Վ. Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 374.1 քմ մակերեսով տարածքը և շահագործում է անհատույց օգտագործման իրավունքով հատկացված գրասենյակային գույքը:

Տարածքի վարձակալության նպատակով 2018 թվականի ՀՀ պետական բյուջեով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը հատկացվել է 20 մլն դրամ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---