Կաթողիկոսը հորդորում է չեղարկել հունիսի 30-ին Էջմիածնում բողոքի ակցիան (վիդեո)

Կաթողիկոսը  հորդորում  է չեղարկել հունիսի 30-ին Էջմիածնում  բողոքի ակցիան

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգն Բ-ն տեսաուղերձ է հղել, որում անդրադարձել է իր հրաժարականի պահանջով մի քանի շաբաթ անցկացվող բողոքի ակցիաներին: Նա հորդորել է չեղարկել բողոքի հունիսի 30-ի բողոքի ակցիան:

«Սիրելի հոգևոր հայեր և բարեպաշտ հավատավոր ժողովուրդ, շաբաթներ ի վեր մի խումբ հայորդիներ, որոնց շարքում 3 եկեղեցական Սուրբ Աննա եկեղեցու բակում կազմակերպում են բողոքի ցույցեր՝ հայոց Հայրապետի հրաժարականի պահանջով: Հունիս 30-ին նրանք նախաձեռնել են բողոքի միջոցառումը կազմակերպել Էջմիածին քաղաքում: Ի պատասխան այս նախաձառության՝ մեր հավատոր զավակները տարբեր համայքներից և եկեղեցու հոգևոր սպասավորները հայտարարություն են տարածել, որ այցելելու են Էջմիածին, որ իրենց զորակցությունը բերեն հայոց Հայրապետին»,- ասել է նա:

Նա ասել է, որ ստեղծվել է «լարված ու հուզական վիճակ», ինչը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների:

«Սադրիչ գործողությունները կարող են վտանգել մեր հավատավոր զավակների բարի անունը և մեր եկեղեցու բարի համբավը: Մեր հորդորն է, որ այդ նվիրական օրը, երբ եկեղեցին տոնում է 12 առաքյալների տոնը, մեր ժողովրդի զավակներն անցկացնեն հավատքով», - ասել է նա:

Տևական ժամանակ է՝ մի խումբ հոգևորականներԳարեգն Բ-ի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---