ՊՆ-ում ԶՈւ արդիականացման հարցեր են քննարկել

ՊՆ-ում ԶՈւ արդիականացման հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում խորհրդակցությանը մասնակցել են նաև պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերի արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել համապատասխան վարչությունների ղեկավարները, ներկայացվել են առաջարկներ ԶՈՒ մի շարք ուղղությունների վերաբերյալ։

Պաշտպանության նախարարն իր ելույթում ընդգծել է զինված ուժերում բարեփոխումների կարևորությունն ու սահմանել առաջնահերթությունները, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Օրակարգում տեղ գտած հարցերը, առաջարկներն ու որոշումները կներկայացվեն ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---