Փորձացուցադրական տնտեսություններ Շիրակում՝ գյուղացիների ուսուցման և արտադրական փորձի համար

Փորձացուցադրական տնտեսություններ Շիրակում՝ գյուղացիների ուսուցման և արտադրական փորձի համար

PanARMENIAN.Net - Արգենտինայի դեսպանատան օժանդակությամբ Շիրակի մարզում հետազոտական, փորձացուցադրական տնտեսություններ կհիմնվեն, որոնց նպատակը գյուղատնտեսական խորհրդատվության արդյունավետության բարձրացումն ու ֆերմերների եկամուտների ավելացումն է: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվում է, որ հետազոտական կենտրոնի շահառուներն են լինելու գյուղացիական տնտեսություն վարողները, ինչպես նաև Ազգային ագրարային համալսարանի ուսանողները:

«Ֆերմերները, ուսուցմանը և խորհրդատվությանը զուգահեռ, հնարավորություն կունենան տեսնելու նաև ցուցադրական դաշտեր, համոզվելու նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունավետության մեջ, իսկ ուսանողները տնտեսությունում կանցկացնեն իրենց արտադրական պրակտիկան, կհաղորդակցվեն արտադրության վարման հետ, կամրապնդեն տեսական գիտելիքները պրակտիկ ու փորձարարական գործունեությամբ», - նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---