Միհրան Պողոսյանի օգնականի քրգործով նախաքննությունն ավարտվել է

Միհրան Պողոսյանի օգնականի քրգործով նախաքննությունն ավարտվել է

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Կ.Ուլնեցի փողոցում տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալի՝ Երևանի բնակիչ, ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատագամվոր Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանի մասով նախաքննությունն ավարտվել է, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ 2018 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, մի խումբ անձինք Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաներով ժամանել են Կ.Ուլնեցու փողոց, որտեղ բողոքի ակցիայի մասնակցող քաղաքացիները արգելափակել էին ավտոճանապարհի երթևեկելի հատվածը: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, մահակներով իջնելով ավտոմեքենաներից, տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել, մահակներով հարվածել «Մերսեդես բենս», «Նիվա» և «Նիսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենաներին:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել կատարված խուլիգանությանը մասնկացություն ունեցած անձանցից մեկի ինքնության վերաբերյալ, ով Երևանի բնակիչ է՝ Անդրանիկ Իսոյան: Վերջինս, ըստ քրեական գործի տվյալների, մահակով հարվածել է «Մերսեդես բենս», ապա՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների ապակիներին:

Իսոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանության): Վերջինիս մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ, խմբակային խուլիգանության մեջ մեղադրվող ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանը ձերբակալվել էր, իսկ որոշ ժամանակ անց ազատ արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---